Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քանի հիմնախնդիրը վերջնական կարգավորում չի ստացել, պետք է պատրաստ լինել սահմանագծին առկա լարվածությանը»

Սեպտեմբեր 07,2015 20:33

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` սահմանային լարվածության մասին

– Այս ձգձգվող լարվածությունն ինչքա՞ն կարող է տեւել, ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ, մանավանդ, որ Ադրբեջանն արդեն անցնում է խաղաղ բնակչության վրա հարձակումների:

– Ադրբեջանի կողմից բնակավայրերի, խաղաղ բնակիչների ուղղությամբ ագրեսիան նորություն չէ, այլ բան է, որ ժամանակի ընթացքում այդ սադրանքները առավել ինտենսիվ ու վտանգավոր են դառնում:

Քանի հիմնախնդիրը վերջնական կարգավորում չի ստացել, պետք է պատրաստ լինել սահմանագծին առկա լարվածությանը, մանավանդ, որ Ադրբեջանը հրապարակայնորեն հայտարարում է, որ խնդրի ռազմական լուծումը կարգավորման տարբերակներից է, իսկ առաջնագծում լարվածության նվազումը չի բխում իր շահերից:

-Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանում պետական ու ռազմական կառավարման մարմինների ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն էր, որը կրում էր «Շանթ 2015» անվանումը: Արդյո՞ք սա կապված է սահմանագծի կտրուկ լարվածությամբ:

-Այս տիպի, որակի ու մասշտաբի զորավարժությունները չէին կարող 1-2 շաբաթում պլանավորվել, այդ տեսանկյունից, չեմ կարծում, թե զորավարժությունները պայմանավորված էին սահմանագծին իրադրության կտրուկ սրմամբ:

Մյուս կողմից, այսպիսի զորավարժությունները նպատակ ունեն իրադրության զարգացման ցանկացած իրավիճակում ապահովել պետության բոլոր օղակների արդյունավետ գործառույթներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930