Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«101-ի մեջ Շմայսը, Մանվելը, Սամվելը, Մհերը նորից կտեղավորվեն». իրավապաշտպանը՝ համամասնական ընտրակարգի անցնելու մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2015 20:22

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Մեդիա կենտրոնի կազմակերպած «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների ամենադրական կետը մեծամասնական ընտրակարգի վերացումն է: «Ես լիովին կողմ եմ, որ 100 տոկոսով  համամասնական ընտրական համակարգ լինի, որովհետեւ շատ դեպքերում որ ասում են՝ ինչո՞ւ պետք է ժողովուրդը իր սեփական ընտրյալին չունենա, ես որպես գյումրեցի կարող եմ ասել, որ մեր  Շիրակի մարզից այսպես կոչված ընտրյալներ երեւի թե երկուսին կարելի է տեսնել պատգամավորական ակտիվ գործունեության մեջ: Պատգամավորներ կան, որոնք մեծամասնական ընտրակարգով ընտրվել են եւ կորել են»,-ասաց քաղաքագետը:

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանն էլ հավելեց. « Ոչ այն ոգեւորությամբ, ինչպես պարոն Համբարյանը, սակայն նախապատվությունը  տալիս եմ  համամասնական ընտրակարգին: Բայց ներքին ձայնս ասում է՝ էդ  այդ 101-ի մեջ Շմայսը, Մանվելը, Սամվելը, Մհերը կտեղավորվեն, որոնք մեծամասնականով են ընտրվել»: Ըստ նրա լուծումը, համամասնական ընտրակարգի անցնելը չէ,  այլ լեգիտիմ իշխանություն ունենալն է»:

Մանրամասները տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930