ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԺ Երիտասարդական Խորհրդարանի նոր անդամներին հանձնեց պատգամավորական մանդատները:
Կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական և հասարակական գործընթացներում ԲՀԿ-ն տեղեկացրեց, որ կուսակցության ղեկավար մարմնի քննարկումների արդյունքում արդեն իսկ ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, որոնք նպաստելու են երիտասարդների գիտելիքների շարունակական բարձրացմանն ու փորձի փոխանակմանը:
ԲՀԿ երիտասարդները մասնակցելու են լիդերության դպրոցի կազմակերպած դասընթացներին, որտեղ քաղաքագիտական պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություն կունենան: Ըստ ԲՀԿ նախագահի` անչափ կարևոր է կուսակցական գրագետ սերնդափոխությունը, ինչը ԲՀԿ-ի համար կարևոր խնդիր է:
Տեղեկացվեց նաև, որ Եվրոպական խորհրդարանի և ԵԽԽՎ պատգամավորների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ԲՀԿ լիդերության դպրոցում դասընթացներ և սեմինարներ անցկացնելու համար:
Կարդացեք նաև
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել բացառիկ աշխատանքային հանդիպում-քննարկում ԵԽԽՎ պատգամավորների և ԱԺ երիտասարդական խորհրդարանի պատգամավորների միջև:
Ինչպես նաև նախատեսվում է երիտասարդական քաղաքականությանն ուղղված մի շարք այլ նախաձեռնություններ և ծրագրեր:
ԲՀԿ