Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատի դրոշը ծածանվել է Կազբեկ լեռան գագաթին

Սեպտեմբեր 07,2015 20:00

ՀՀ փաստաբանների պալատի դրոշը ծածանվել է Կազբեկ լեռան վրա: Փաստաբան Լևոն Հովհաննիսյանը (արտոնագիր 1789) սիրում է զբաղվել լեռնագնացությամբ: Վերջին տարիներին նա հաղթահարել է բազմաթիվ լեռնագագաթներ Հայաստանում և Արևմտյան Հայաստանում: Փաստաբանը բոլոր գագաթները հաղթահարելիս ծածանել է Փաստաբանների պալատի դրոշը:

SAM_5237

Մինչ օրս Փաստաբանների պալատի դրոշը 2008թ. ծածանվել է Արարատ, 2012թ. Արագած և 2013թ. Սիփան լեռների գագաթներին: Սեպտեմբերի 2-ին Լևոն Հովհաննիսյանը 4 հոգանոց արշավախմբի կազմում հաղթահարել է Կազբեկ լեռնագագաթը, որը համարվում է Հարավային Կովկասի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը:

Հ. Գ.

Կազբեկ  լեռնագագաթ Մեծ Կովկասի լեռնաշղթայում, գտնվում է Վրաստանի Հանրապետության տարածքում։ Բարձրությունը 5033 մ է։

Անվանումը տվել են ռուսները 19-րդ դարի սկզբին։ Մինչև ռուսների գալը լեռան ստորոտում գտնվող գյուղին տիրում էր տեղացի իշխան Կազիբեկը, որի անունով էլ աուլը կոչվեց Կազիբեկի, իսկ աուլի անունով էլ դիմացի լեռը՝ Կազբեկ։

Վրացերենով լեռը կոչվում է Մղինվարշվերի, որը նշանակում է «սառցային լեռ», իսկ օսեթերեն՝ Ուրսխոխ՝ «սպիտակ լեռ»։

Լուսանկարները Լևոն Հովհաննիսյանի անձնական արխիվից:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930