Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. 1955-ի ջարդերի ժամանակ հրաման էր տրված՝ սպանություններ տեղի չունենան

Սեպտեմբեր 07,2015 19:45

Չնայած դրան՝ գործողությունների արդյունքում սպանվել է 16 հույն եւ 2 հայ

«Հույն ավագ սերունդի բնորոշմամբ՝ Կոստանդնուպոլիսը ոչ թե 1453-ին է վերցվել թուրքերի կողմից, այլ՝ 1955-ին»,- սեպտեմբերի 7-ին «Նոյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած հակահունական եւ հակահայկական ջարդերին, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Նա նշեց, որ այդ ժամանակ Կոստանդնուպոլսում հույների թիվը մոտավորապես 150 հազար է եղել: Նրա խոսքերով ամեն ինչ սկսվել է նրանից, երբ սեպտեմբերի 5-ին Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության գաղտնի գործակալը Հունաստանում Թուրքիայի դեսպանատանը ռումբ է պայթեցրել. «Թուրքիայի ազգային անվտանգության համակարգը բանակի հետ այս ամենը կազմակերպել է ամսի 5-ը 6-ին կախող գիշերը մոտ 300 հազար մարդ տեղափոխել է ավտոբուսներով, բեռնատարներով եւ գնացքներով Կոստանդնուպոլիս՝ Իստամբուլ, եւ այդ ամբոխը, այդ խուժանը, բաշիբոզուկները հրամանի էին սպասում, բոլորը զինված էին: Զենք ասելով պետք է հասկանալ փայտեր, շղթաներ, կացիններ, բահեր, բայց ոչ կրակող զենքեր, որովհետեւ հրաման էր տրված, որ սպանություններ տեղի չունենան, թո՛ղ թալան, ավար լինի, բռնաբարություն, վախեցնել, ծեծուջարդ, բայց ոչ սպանություն»:

Սարգիս Հացպանյանը նկատեց, որ չնայած հրաման չկար՝ սպանություն կատարել, գործողությունների արդյունքում սպանվել է 16 հույն եւ 2 հայ. «4348 խանութ հույներին պատկանող ոչնչացվել է, ամբողջ ունեցվածքը թալանված է, ավերվել է 110 հյուրանոց, 27 դեղատուն, 23 դպրոց, 21 գործարան, 73 եկեղեցի, հատկապես՝ հույն ուղղափառ կրոնին դավանող եկեղեցի, 2 վանք, 1 սինագոգ, 1000-1500 տուն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930