Լրահոս
Օրվա լրահոսը

Մազամի ադրբեջանցիներն իսկապես բարձրացրել են սպիտակ դրոշ

Սեպտեմբեր 07,2015 19:12

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում հայ-վրաց-ադրբեջանական հերթական հանդիպմանը մասնակցում էր Ղազախի շրջանի Մազամ գյուղի մի բնակիչ:

Նշենք, որ Մազամը դեմ-հանդիման է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղին: Թեքալիում Մազամի բնակչին հարցրինք՝ անցյալ տարվա օգոստոսի սահմանամերձ թեժ գնդակոծությունների ժամանակ իրենց գյուղի բնակիչներն իսկապես ծառին սպիտակ դրոշ են ամրացրե՞լ: Նա ասաց, որ դա երեւի քամուց քշված  սպիտակ ցելոֆան կամ պարկ է եղել, իրենց կողմից հանձնվելու ոչ մի դրսեւորում չի եղել:

Այսօր Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի աշխատասենյակի պահարանում տեսանք շրջանակի մեջ տեղադրված լուսանկար, որտեղ հստակ երեւում է, որ մազամցիները սպիտակ դրոշ են ամրացրել իրենց գյուղի մուտքի մոտ գտնվող ծառին: Գյուղապետն ասաց, որ լուսանկարի հեղինակն ինքն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930