Ռուս գործարար Գերման Ստերլիգովը չի պատրաստվում կապերը խզել Լեռնային Ղարաբաղի հետ եւ ծրագրել է պարբերաբար վերադառնալ այնտեղ: «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում այս հայտարարությունն արել է ինքը՝ Գերման Ստերլիգովը:
«Այն, որ մենք վերադարձել ենք հայրենիք, չի նշանակում, որ մենք հետ չենք գնա Լեռնային Ղարաբաղ: Մեզ համար, կարելի է ասել, դա այժմ հարազատ տուն է»,- ասել է Ստերլիգովը:
Գործարարի խոսքերով՝ ինքը Լեռնային Ղարաբաղում փոքրիկ տնտեսություն է ստեղծել, որը վարելու են իր տեղացի ծանոթները. «Մենք այժմ այնտեղ փոքրիկ տնտեսություն ունենք, մեր սեփական ջրաղացը, որտեղ ալյուր ենք պատրաստում: Բացի այդ, ես այնտեղ գործընկեր ունեմ, տեղացի տղա է»:
Ստերլիգովը նաեւ նշել է, որ իր որդիները կվերահսկեն իր տնտեսությունը, իսկ ինքը պարբերաբար կայցելի Լեռնային Ղարաբաղ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ