Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը

Սեպտեմբեր 07,2015 17:41

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է «Երևանի կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղում, որտեղ տրվել է խաղողի մթերման մեկնարկը: Մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ  գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը:

Վաղվանից գործարանի Արարատի մասնաճյուղում նույնպես կսկսվի խաղողի մթերումների գործընթացը, իսկ մեկ շաբաթվա ընթացքում խաղողի մթերման աշխատանքներին կանցնեն արդեն հանրապետության բոլոր մթերող կազմակերպությունները:

Նախարարի խոսքով` այս տարի խաղողի բերքն ըստ կանխատեսումների 10-15 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը, ուստի բոլոր արտադրողների հետ անհատական աշխատանք է տարվում, որպեսզի ստացված բերքն ամբողջ ծավալով մթերվի:

mterum_gruzovik

«Անցյալ տարի արտադրվել է 261 հազար տոննա խաղող, որից 184 հազար տոննան մթերվել է: Այս տարի ակնկալում ենք, որ խաղողի արտադրության ծավալները կհասնեն 290-295 հազար տոննայի, մթերման ծավալները նույնպես ավելանալու են: Ես ուզում եմ հավաստիացնել գյուղացիական տնտեսություններին, որ արտադրված բերքն ամբողջությամբ կմթերվի», – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Անցյալ տարի մթերվող խաղողի 1 կգ-ի արժեքը Արարատյան դաշտավայրում կազմել է 150 դրամ, իսկ Տավուշի մարզում 140 դրամ։ Այս տարի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն կպահպանի նախորդ տարվա գները։  Նախարարությունն հորդորում է մյուս գինու գործարաններին ևս պահպանել խաղողի մթերման նախորդ տարվա գները։

Գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանի փոխանցմամբ՝ թեև իրենց պահանջարկը 30 հազար տոննա է կազմում, սակայն պատրաստ են այս տարի մթերել շուրջ 35 հազար տոննա խաղող, ընդ որում մթերման գնի նվազում չի լինելու: Նա նաև հավելել է, որ գործարանն իր առանձնահատուկ ուշադրություն կենտրոնում է պահում Տավուշի մարզում խաղողագործության զարգացման հարցերը: Իգոր Առաքելյանի խոսքով` Տավուշի մարզում այս տարի խաղողի բարձր բերք է ակնկալվում, և անկախ նրանցից, թե նախապես ինչ ծավալներով են կնքվել պայմանագրերը, իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի գյուղացիների ամբողջ բերքը մթերվի: Նա նաև հավելել է, որ ընթացիկ տարում ևս ապառիկ կարգով խաղողագործներին այգիների մշակման համար տրամադրվել են բուժանյութեր` մոտ 250 միլիոն դրամի չափով և այլ աջակցություն:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930