Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետաքրքիր կլինեն Քոչարյանի ցուցմունքները մի քանի ուշագրավ դրվագներով». Ռուբեն Մեհրաբյան

Սեպտեմբեր 07,2015 22:30

Սահմանադրական փոփոխությունները մերժողների միասնական ճակատներ են ձեւավորվում, «Ոչ»-ի քայլերն են քննարկվում, եւ այս համատեքստում շատերը սպասում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով Քոչարյանի հնարավոր վերադարձի թեմային, նկատեց.

Ruben Mehrabyan

«Ամենավերջին բանն, ինչին սպասում է հասարակությունը՝ դա Քոչարյանի հարցազրույցն է: Շատ ավելի հետաքրքիր եւ կարեւոր կլինեն նրա ցուցմունքները մի քանի ուշագրավ եւ շրջադարձային դրվագներով, որոնք Հայաստանը եւ հայաստանցիներին բերեցին այս՝ գրեթե փակուղային վիճակի, որից դուրս գալն ուժերի գերլարում է պահանջելու: Ռոբերտ Քոչարյանն իր լծակներով մնում է ներհամակարգային ազդեցության կարեւորագույն գործոններից մեկը, եւ հասարակության կողմից մերժված լինելն է նրա քաղաքական վերադարձի գլխավոր խոչընդոտը»:

Ռուբեն Մեհրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը` yerevan.today-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Քոչարյանը հրամայեց մյուսներն, նրանք էլ իրենց հավատարիմ բուղաների միջոցով արյունոտ դաս տվեցին “խաժամուժին” (ցուցակ էլ կար): Սակայն, ըստ հայկական մենտալիտետի՝ երկրորդները, անմիջական կատարողները, գործ պարտակող քննիչները, թատերական հանձնաժողովները եւ այլ շատ շատերը որեւե լուրջ մեղք չունեն այստեղ, քանի որ՝ “շեֆն էր կարգադրել”: Դրա վկայությունն այն է, որ գործի բազմաթիվ հայտնի մասնակիցներ, որ հիմա ամենաբարձր պոստերում նստած են, միանգամայն նորմալ են ընկալվում հիմա եւ այս գործով որեւե մեկը նրանց ծուռ էլ չի նայում – “է, մարդն ի՜նչ պիտի աներ, շեֆն էր ասել!” Այս մտայնությունը իրականում ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը հենց քոչոյի նման ղեկավարի էլ արժանի է, եւ ճիշտն այն կլինի, որ նրան վերադարձնի, հայտնի տեղը պաչի, անվերապահ ենթարկվի, հավատարմության երդում տա եւ աղաչի՝ որ գոնե մյուսների կապը մի քիչ քաշի: Հավտացնում եմ որ սա շատ հարմար կգա մեր ժողովրդին, քանի որ իրերն իրենց անունով կկոչվեն, եւ ավելորդ շաղակրատներն ու ջուր պղտորողները կվերանան մեջտեղից: Թող ներեն ինձ շատերը, ովքեր համաձայն չեն – սա միայն խիստ տարբերվող կարծիք է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930