Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիպարիտյան․ «Հայաստան տարածաշրջանում գործում է որպես հյուր». «Ազատություն» ռադիոկայան

Սեպտեմբեր 07,2015 16:18

«Ազատության» հետ զրույցում Լիպարիտյանը պարզաբանեց, որ նման կարծիք է ձևավորվել այն քաղաքական ու ռազմական քայլերից, որոնք ձեռնարկում են Հայաստանի իշխանությունները՝ չեզոքացնելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք, սակայն, նախորդ տարիներին ավելի մասշտաբային են դարձել:

«Մենք մտածել ենք, որ Ղարաբաղի հարցը լուծված է մեզ համար, ինչ որ մնացել է՝ ուրիշներինն է, ուրիշների համար է, նրանք պետք է լուծեն: Եվ տարածաշրջանում գործում ենք որպես հյուր, որ ուրիշները մեր հարցերը լուծեն», – նշեց նա՝ շարունակելով․ – «Ինչու՞ են կրակում մեր բնակավայրերի ուղղությամբ և կրակում են ավելի ու ավելի շատ, որովհետև հարցը լուծված չէ: Մեր իշխանությունների մի մասը մտածում է, թե տակավին միջնադար ենք՝ հաղթել ենք ու վերջ: Հաղթել ենք, մյուսը պարտված է, բայց չի ընդունում իր պարտությունը: Եվ դա անդադար անելու է: Իսկ դժբախտությունն այն է, որ մեր իշխանությունները այս իրավիճակը ընդունում են որպես սովորական: Այսինքն, կարելի է առհավետ գնալ այսպես, որ մի քանի ամիսը մեկ ռմբակոծումներ լինեն, մեր գյուղացիները վնասվեն․․․ [նրանք] իսկական քաղաքացիներն են մեր պետություն: Եվ վարչապետը որոշում է, որ իրենց մի քիչ փող կտա, թող գնան ու սպանվեն ու վիրավորվեն»:

Սարգիս Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930