Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին, ով խոստովանել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին թիվ 27 երթուղու ավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել է դրամապանակը, որում եղել է 10.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը 1930 թ. ծնված Ռաֆիկ Վ.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն