Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեմիրճյանների ընտանիքը դեմ է համալիրի վաճառքին եւ պայքարելու է. «Մի ամբողջ վարչական տարա՞ծք են հատկացրել» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2015 14:49

«Կառավարության որոշումը որեւէ քննադատության չի դիմանում: Ինչո՞ւ պետք է Կարեն Դեմիրճյանի անվան այդ բացառիկ համալիրը վաճառվի ինչ-որ ընկերության, որը գրանցվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Անընդունելի եմ համարում նաեւ հարակից տարածքների կառուցապատումը, որոնք աղավաղելու են ճարտարապետական տեսքը, կանաչ տարածքների ոչնչացման հաշվին է լինելու: Կառավարությունը պետք է վերանայի իր մոտեցումները»,- այսօր լրագրողների հետ զրույցում Մարզահամերգային համալիրի վաճառքի հետ կապված այսպիսի գնահատական տվեց Կարեն Դեմիրճյանի որդին՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նա ասաց, որ կառավարության այդ որոշմանը դեմ է ոչ միայն իրենց ընտանիքը, այլեւ բազմաթիվ բնապահպաններ, ճարտարապետներ. «Չի ընդունվում այդ որոշումը: Կազինոն միանշանակ անընդունելի է: Հիմա ասում են, թե կազինոն լինելու է 1.5-2 կմ հեռավորության վրա: Նախ, ինձ մոտ հարց է առաջանում, էդ ինչքա՞ն տարածք են հատկացրել այդ ընկերությանը: Մի ամբողջ վարչական տարա՞ծք են հատկացրել, որ 2 կմ այն կողմ էլ պետք է կազինոն կառուցվի»:

Stepan_Demirchyan_1Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ ոչ միայն Համալիրի տարածքում, այլ առհասարակ նույնիսկ 100 մլն ներդրման դեպքում ինքը դեմ է, որ քաղաքում կազինո կառուցվի:

Հարցին՝ Դեմիրճյանների ընտանիքը նամակով դիմե՞լ է կառավարությանը, ինչպե՞ս եք պայքարելու որոշման դեմ՝ նա պատասխանեց, որ հետեւելու են գործընթացին. «Հուսով եմ, ի վերջո կառավարությունը ճիշտ կկողմնորոշվի»:

Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ իրենք կգերադասեին, որ համալիրը մնար պետության դեպքում, բայց եթե վաճառում էլ են, այսպես չի կարելի վաճառել. «Ամենակարեւորը՝ ուղղվածությունը պահպանվի եւ չաղավաղվի ճարտարապետական տեսքը: Կասկած չկա, որ կազինոյի կետը սեփականատերերը կիրականացնեն: Այդ մտահոգությունը կա, որ սեփականաշնորհեն, բայց պատշաճ ուշադրություն չդարձնեն համալիրին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930