Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Եթե սկսվի պատերազմ, այն կտևի շատ կարճ՝ 5-10 օր» (Տեսանյութ). a1plus.am

Սեպտեմբեր 07,2015 14:46

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներն ու լարված իրավիճակը պարբերաբար նոր թափ են ստանում։ «Վախենամ, որ սա շարունակվի, դադարեցնել դժվար թե հաջողվի։ Բայց ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսումն անհնար է»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հարցին, թե ի՞նչն է այս պահին խանգարում Ադրբեջանին պատերազմը վերսկսել, նա նշեց. «Սպառազինության որոշակի որակն ու քանակը ստիպում են կողմին զսպում ցուցաբերել։ Ադրբեջանի՝ պատերազմում հաղթելու հնարավորությունն, ըստ էության՝ զրոյական է։ Բայց եթե սկսվի պատերազմ, այն կտևի շատ կարճ՝ 5-10 օր։ Այդ ընթացքում կարելի է շատ վնաս բերել հայկական կողմին, բայց հաղթել պատերազմում անհնար է։ Պատերազմը կդադարեցվի միջազգային հանրության կողմից։ Իսկ կորուստները Բաքվի ռեժիմի համար հսկայական կլինեն, ընդհուպ մինչև այդ ռեժիմի վերացման վտանգ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930