Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի հետ կապված քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է խախտման 9 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ ամենօրյա հսկողության արդյունքում վարչական արձանագրություն է կազմվել 60 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել հետևողական լինել այս հարցում:
Երևանի քաղաքապետարան