Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Սահմանադրությունը Սերժ Սարգսյանից ավելի վտանգավոր է». Սոս Գիմիշյան

Սեպտեմբեր 07,2015 14:15

«Սերժ Սարգսյանն ավելի քիչ վնաս կբերի երկրին, քան նոր Սահմանադրությունը»,- այսօր «Հայելի» ակումբում կարծիք հայտնեց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նա համաձայն է նույնիսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը, միայն թե Սահմանադրական փոփոխությունները տեղի չունենան. «Ինձ համար ավելի փոքր չարիք է հանրապետականի իշխելը, քան Սահմանադրական փոփոխությունները… Եթե փոփոխությունների նպատակը իշխելն է, ապա մի ձեւ գտեք իշխելու համար»:

Սոս Գիմիշյանը հույս ունի, որ Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի չեն դրվի, դրա համար նա կոչ արեց համախմբված պայքարել դրա դեմ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կոնկրետ շարադրված է այն փաստաթղթի մեջ, որն ուղարկվել է ԱԺ: Ապա` թվարկեց սահմանադրական փոփոխությունների չորս պատճառ «ժողովրդավարության կայուն հիմքերի հաստատում, մարդու իրավունքների պաշտպանություն, կառավարման արդյունավետ համակարգ, անաչառ դատարաններ ունենալու հրամայական: Սրանք լրջագույն պատճառներ են, որոնք դրված են Սահմանադրական բարեփոխումների հիմքում»:

Սոս Գիմիշյանն էլ հակադարձեց, որ աշխարհում ոչ մարդու իրավունքներ, ոչ էլ ժողովրդավարություն կա. «Մարդու իրավունքները համաշխարհային բլեֆ ու շոու են… Սահմանադրության այս նախագծում չեմ տեսնում որեւէ մի դրույթ, որ մարդն ավելի պաշտպանված է, լավ է՝ գոնե հանեցին մարդուն սպանելու դրույթը, բայց նախագծում մնացել է նաեւ ՀՀ քաղաքացուն, միջազգային իրավունքից ելնելով, կարելի է հանձնել այլ պետությանը»:

Արտակ Դավթյանն էլ պնդեց, որ Սահմանադրական փոփոխությունների հիմնական առաքելությունը մարդն է. «Մարդն առաջնային է, պետությունը սահմանափակ է մարդու հիմնական իրավունքներով ու ազատություններով»:

Նա Սոս Գիմիշյանին խորհուրդ տվեց նախագծից հոդվածները առանձին կոնտեքստից դուրս չվերցնել ու առանձին չմեկնաբանել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930