«Սահմանադրական բարեփոխումների ոչ մի փաստաթուղթ ոչ մի երկրում չի կարող լինել Աստվածաշունչ: Իսկ անթերի է միայն Աստվածաշունչը: Եթե մենք հավակնում ենք նրան, որ անթերի լինի` մարդու ձեռքով գրված ոչ մի փաստաթուղթ չի կարող անթերի լինել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին: Նա կարծում է, որ խոսքը պետք է գնա գործող Սահմանադրության համեմատ առավելությունների մասին: Իսկ այդ առումով առավելությունները իշխող ուժի ներկայացուցիչն ակնհայտ է համարում:
«Առավոտ» օրաթերթ
05.09..2015