Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոշտանգման արդյունքում խոստովանել է չկատարած հանցագործությունը

Սեպտեմբեր 07,2015 12:33

ՀՀ արդարադատության նախարարությաի կալանավոր Արտաշես Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 17-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի պետի տեղակալը և նույն բաժնի օպերլիազորը խոշտանգել են իրեն` բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Այդ կերպ՝ ոստիկանության ծառայողները ստիպել են իրեն խոստովանել քաղաքացի Մ. Ո.-ի բնակարանի գողությունը, իբր, իր կողմից կատարելու հանգամանքը:

Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա՝ խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930