Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորավարժություններն ուշացած էին». հոգեբան

Սեպտեմբեր 07,2015 12:03

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի համոզմամբ, Հայաստանում անցկացված վերջին զորավարժությունները ցույց տվեցին պետության ուժը, հասարակության համախմբվածությունը:

Այսօր «Հայելի» ակումբում նա նկատեց, որ զորավարժությունները ցույց տվեցին նաեւ, որ Հայաստանում մարտունակ ժողովուրդ կա, ու կարեւոր էին նաեւ արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծելու առումով. «Այստեղ ոչ միայն արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության, այլեւ մոբիլիզացիոն կողմը կար… Հոգեբանորեն մեզ հիշեցրեց, որ Աստված չանի, եթե պատերազմը վերսկսվի, դա ընդգրկելու է կյանքի բոլոր ոլորտները եւ սա կարեւոր էր ոչ միայն երկրի անվտանգության առումով»:

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը զորավարժությունները ուշացած է համարում. «Այն հնարավորություն է տալիս համապատասխան հմտություններ, ունակություններ ձեռք բերել: Այսպիսի միջոցառումները պատահականություն չեն ու կապված չեն ոչ թե սահմանային լարված իրադրությունների հետ, այլ պետական քաղաքականություն են»:

Նա կարծիք հայտնեց, որ զորավարժությունները պետք է ունենան մշտական բնույթ եւ բազմակողմանի. «Խորհրդային տարիներին բոլոր հիմնարկները պարբերաբար նման զորավարժություններ էին անցկացնում, դա ցույց էր տալիս, թե կառավարման համակարգը ինչքանով է պատրաստ տարբեր իրադրություններին»:

Ըստ նրա, ինֆորմացիոն բոլոր օղակները շատ լուրջ պետք է աշխատեն՝ տեղեկացնելու, ադրբեջանական կեղծ լրատվությանը հակազդելու համար. «Հիմա սահմանային դեպքերը ավելի շատ են մեկնաբանվում, ու թվում է, թե շատացել են դեպքերը, բայց իրականում չեն շատացել, պարզապես դրա մասին շատ են խոսում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930