Լաս-Վեգասում կայացել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 66, 75 եւ 98 կգ քաշային ըմբիշների վիճակահանությունը:
Ասես, ճակատագրի հեգնանքով աշխարհի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը 1/32 եզրափակչում պայքարն սկսելու է իր ամենաանհարմար մրցակցի՝ ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ գոտեմարտով: Արսենը վերջին տարիներին չի կարողացել հաղթահարել Ռոմանի արգելքը, սակայն իր ասուլիսներից մեկում հայտարարել է, որ իր համար այլեւս այդպիսի խնդիր չկա եւ նա հոգեբանորեն պատրաստ է գոտեմարտել ցանկացած մրցակցի հետ:
Միհրան Հարությունյանը (66 կգ քաշային կարգ) նույնպես սկսելու է որակավորման փուլից: Ընդորում, նրա եւ Ջեֆրին Բենիտո Մեջիա Սամբուլայի գոտեմարտով մեկնարկելու է աշխարհի առաջնությունը:
Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ 98 կգ քաշային մեր <Ճերմակ Արջը>, 1/16 եզրափակչում ստուգելու է ճապոնացի Յաշիրո Հոնեհիրայի պատրաստվածության աստիճանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ