Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքն iPhone-ի ու «սեքսի» մայրաքաղաքում

Սեպտեմբեր 07,2015 13:00

Չինական խոշոր արդյունաբերական կենտրոն Դունհուանը, The Mirror-ի փոխանցմամբ, տարբերվում է չինական այլ խոշոր քաղաքներից եւ ոչ միայն նրանով, որ iPhone-ի, iPad-ի եւ էլեկտրոնային տեխնիկայի արտադրության կենտրոն է: Այն անվանում են նաեւ «սեքսի» մայրաքաղաք: Թերթը գրում է, որ այստեղ ավելի շատ աշխատատեղեր կան: Ընդ որում՝ կանայք հիմնականում այստեղ են գալիս iPhone «հավաքելու», իսկ տղամարդիկ՝ «մատչելի» կանանց համար: Ըստ The Mirror-ի, 8 միլիոնանոց Դունհուանում մեկ տղամարդուն երեք կին է բաժին ընկնում, ու այստեղ հաստատված ամեն տղամարդ մի քանի ընկերուհի է ունենում: Տեղական ֆաբրիկաներում էլ գերադասում են աշխատանքի ընդունել կանանց՝ համարելով, որ նրանք ավելի աշխատասեր են, իսկ տղամարդկանց աշխատանք գտնելը զուտ բախտի բերմամբ կարող է պատահել:

Տղամարդկանց համար Դունհուանը ավելի շատ զվարճանքի կենտրոն է, նույնիսկ թեւավոր խոսք է ծնվել, ասում են՝ «Դունհուանում ավելի հեշտ է կին գտնել, քան աշխատանք», իսկ սիրուհի փնտրելու հարկ չկա, ֆաբրիկաներում աշխատող կանայք պատրաստ են երեկոյան ժամերին՝ ժամանակ անցկացնել աշխատավայրերում հանդիպող սակավաթիվ տղամարդկանց հետ: Կանայք պատրաստ են նաեւ վճարել աշխատազուրկ տղամարդկանց կեցության բոլոր ծախսերը: Թերթը գրում է, որ Դունհուանում աշխատող կանայք որոշակի գումար հավաքելուց հետո վերադառնում են իրենց բնակավայրեր ու ամուսնանալով՝ կազմում չինական ավանդական ընտանիքներ:

«Առավոտ» օրաթերթ
05.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930