Այսօր Լաս-Վեգասում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մեդալներից բացի խաղարկվում են 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Առաջին օրը մրցագորգ մտնելու են 66, 75 եւ 98 կգ քաշայինները: Ինչպես հայտնի է, այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են Բաքվում կայացած Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, Աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ