Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքի դարպասների մոտից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ է, կոչումով՝ ենթասպա և խնամքի տակ ունի 1 անչափահաս աղջիկ երեխա: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում