Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսողության խանգարումների, աղիների փքվածության եւ այլ խնդիրների դեպքում օգտագործեք քեմոն սովորական

Սեպտեմբեր 07,2015 11:30

Երկամյա կամ բազմամյա մշակովի խոտաբույս է քեմոն սովորականը, աճում է հովիտներում, թփուտների արանքներում, լուսավոր տերեւախիտ անտառներում, գետերի եւ առվակների երկայնքով, լեռների վրա։

Բուժական առումով օգտագործում են քեմոնի պտուղները։ Այն կարելի է հավաքել ձեռքով՝ նախօրոք մանգաղով հեռացնելով բույսի պտղաբեր մասը։ Չորացնել վերնատներում՝ բարակ շերտով փռելով թղթի կամ սավանի վրա։ Չորացնելուց հետո մաքրել փոշուց եւ պահել փակ ապակյա տարաների մեջ։

Քեմոնը պարունակում է եթերայուղ, ճարպայուղ, ֆլավոնոիդներ, դաբաղող նյութեր, սպիտակուցներ, խեժ, մոմ, հանքային աղեր։

qemon8

Բուժական ազդեցությամբ աչքի է ընկնում մարսողությունը կարգավորող, աղիների շարժողունակությունը բարձրացնող հատկությամբ: Ինչպես նաեւ ունի աղիներում նեխման եւ խմորման գործընթացը նվազեցնող, ցավազրկող, աղեփքությունը վերացնող, լուծողական ազդեցություններ։ Այն շատացնում է նաեւ կերակրող մոր կաթը։

Կիրառվում է մարսողության խանգարումների, աղիների փքվածության, ստամոքսի եւ աղիների կծկումային ցավերի, փորկապությունների, վատ ախորժակի եւ սակավ կաթնաբերության դեպքերում։

Կիրառման համար պատրաստվում է ջրաթուրմ. մեկ ճաշի գդալ մանրացված պտուղները թրմել մեկ բաժակ եռման ջրում, փակ վիճակում։ Քամել մինչեւ սառչելը։ Խմել 2-3 ճաշի գդալ (երեխաներին՝ մեկ թեյի գդալ), օրական 5-6 անգամ՝ ուտելուց առաջ։

Այս բույսից եփուկ պատրաստվում է այն դեպքում, երբ հարկ կա շատացնել կերակրող մայրերի կաթը։ Մեկ ճաշի գդալ մանրացրած պտուղները եփել 2 բաժակ եռացրած ջրում։ Եռացնել փակ ամանի մեջ 3-5 րոպե։ Քամել եւ խմել 1/3-1/2 բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Կերակրող մայրերին խորհուրդ է տրվում ուտել քեմոնով թխված հաց։
Մանրացված պտուղներն օգտագործել թեյի գդալի պոչի ծայրով, ուտելուց 20-30 րոպե առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930