Թեմի հին առաջնորդը գավազանը փոխանցեց նորին
Այսօր Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդանիստ Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում կայացել է Տավուշի թեմի նոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գահակալության արարողությունը: Դրան մասնակցել են Իջեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղալումյանը, Իջեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանը, տասնյակ հրավիրվածներ:
Հանդիսավոր պատարագից հետո Իջեւանի եւ Դիլիջանի միջեւ գտնվող գտնվող «Ավոյի օբյեկտում» ճոխ ճաշկերույթ է տեղի ունեցել: Մարզում շարունակվող զորավարժությունների պատճառով թեմի նոր առաջնորդի գահակալությանը եւ ճաշկերույթին չեն մասնակցել Տավուշի մարզպետարանի ղեկավարները, մարզի համայնքապետերի մեծամասնությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հիմա բարձրաստիճան ս. հայրերը ռեստորաններում են մաղարիչ անում? Գրեիք պ. Գալստանյանը “օբյեկտ” է բացել սահմանին: Էդ ուտուշ-խմուշի փողերը տային գնդակոծությունից տուժած գյուղացիներին: Գոնե Վահագն Հովնանյանի օրինակով աստվածահաճո գործ կատարած կլինեին:
Բա որ ռեստորանի վրա “գրադ” ընկնի, հայրսուրբերը ինչ են անելու:
Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին, նրա կից տարածքում փողոցային առևտրի կազմակերպման փաստն ու գահակալության սկիզբը օբյեկտում նշելու հանգամանքները խիստ տեղին են ներկայացվել հարգարժան լրագրողի կողմից: Մեր սահմաններում տիրող այս բարդ իրավիճակներում, երևի թե ճիշտ կլիներ, որպեսզի թեմի առաջնորդն իր առաջին օրը նշանավորեր դեպի սահման ուխտագնացությունով, այլ ոչ թե …: Այսօրվա “օբյեկտային” իշխանավորներին վայել վարքագիծ: