Մարտական պատրաստվածության մակարդակի ստուգման նպատակով այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ադրբեջանում մեկնարկել է ԶՈւ-ի հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություն, որին մասնակցում են բոլոր, այդ թվում՝ ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝զորավարժությանը մասնկացում են 65 հազար զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային միջոցներ, ՌՕՈւ շուրջ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, ՌԾՈւ 20 նավ, կատեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր: Օդային հետախուզ ւթյան առաջադրանքների կատարման նպատակով կիրառվելու են նաև ԱԹՍ-ներ:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: