Սեպտեմբերի 6-ին ժամը 01:45-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996 թվականին ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Դեպքի մանրամասները պարզվում են, կատարվում է քննություն
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն