Լրահոս
Օրվա լրահոսը

Գառան միսը՝ բամիայով

Սեպտեմբեր 06,2015 12:30

Շատ համեղ, գունեղ, օգտակար… Այս ճաշատեսակը իր այս հատկությունների շնորհիվ կգոհացնի թե՛ ձեր հյուրերին, թե՛ տան անդամներին:

Անհրաժեշտ մթերքները

gar11

Գառան միս- 1 կգ (կարող եք վերցնել ցանկացած կտոր՝ ե՛ւ ազդրը, ե՛ւ մեջքը, ե՛ւ վիզը)
Բամիա- 1 կգ
Գլուխ սոխ- 2-3 հատ
Սխտոր- 2-3 պճեղ
Կանաչ պղպեղ- 2 հատ (եթե կծու սիրում եք՝ ծիծակ վերցրեք)
Լոլիկ- 5-6 հատ
Թարմ խառը կանաչի- կես կապ
Բուսական յուղ- 3 ճաշի գդալ
Կարագ- 50 գրամ
Աղ, պղպեղ, չորացրած կանաչի- ըստ ճաշակի (գառան հետ սազում է ե՛ւ չորացրած ուրցը, ե՛ւ հազրեվարդը, ե՛ւ ծիթրոնը, ե՛ւ դաղձը)
Գինի- 1 բաժակ (սա այն հազվագյուտ դեպքերից է, որ թե՛ սպիտակ, թե՛ կարմիր գինին տեղին կլինի)

Պատրաստման եղանակը

gar2

Գառան միսը մասնատել կտորների: Համեմել աղով, սեւ եւ կարմիր պղպեղներով, չորացրած կանաչիով, մի գդալ ձիթապտղի յուղով: Թողնել 1-2 ժամ հանգստանա (սառնարանում կարող եք 1-2 օր պահել): Այդ ընթացքում բամիայի պոչերը կտրեք (շատ խորքից չկտրեք, որպեսզի բամիան իրեն հատուկ լորձանման նյութը չարտադրի), լվացեք: Լվացեք նաեւ մյուս բանջարեղենները:

gar3

Լավ տաքացրած թավայի կամ կաթսայի մեջ լցրեք բուսական յուղը, գառան կտորները լավ տապակեք երկու կողմից:

gar4

gar5

Ավելացրեք շերտատած սոխը, սխտորը: Երկու-երեք րոպեից ավելացրեք նաեւ բամիաները, որի վրա դասավորեք կտրատած պղպեղն ու լոլիկը, վրան լցրեք գինին (եթե չունեք՝ պարզապես ջուր լցրեք) փակեք կափարիչով, կրակը ցածրացրեք որքան հնարավոր է, եւ թողեք թող շատ մարմանդ կրակի վրա շոգեխաշվի 40-60 րոպե: Պատառաքաղով ստուգեք մսի պատրաստվածության աստիճանը: Եթե հանգիստ մտնում-դուրս է գալիս մսի մեջ, ապա արդեն պատրաստ է, հակառակ դեպքում՝ թողեք եփվի եւս կես ժամ: Ճաշի վրա ավելացրեք կարագը եւ մանր կտրատած կանաչին, բերանը փակեք ու կրակն անջատեք: 15-20 րոպեից կարող եք մատուցել:

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

05.09.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930