Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Խաղաղությունը մենակ մեր ցանկանալով չէ»

Սեպտեմբեր 05,2015 20:26

Վարչապետն այցելեց սահմանամերձ գյուղեր

Այսօր  վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանության, արտակարգ  իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարներ Սեյրան Օհանյանի, Արմեն Երիցյանի,  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի  ուղեկցությամբ եղավ  Տավուշի մարզի  սահմանամերձ մի շարք համայնքներում,  հանդիպեց տեղի բնակչության հետ, ծանոթացավ առկա խնդիրներին:

Իջեւանի տարածաշրջանի  սահմանամերձ Սեւքար գյուղի կենտրոնում կայացավ հանդիպում: Վարչապետն ասաց, որ Սեւքարում ծրագրեր իրականացնելու իրենց  տված բոլոր խոստումներն իրականացվել են:  Սեւքարի բնակչուհիներից մեկն ասաց, որ խաղաղություն են ցանկանում: Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Խաղաղությունը մենակ  մեր ցանկանալով չէ, իրենք  էլ պետք է ցանկանան, մեր հարեւանները»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ադրբեջանական հրետակոծության պատճառած բոլոր վնասները կփոխհատուցվեն: Սեւքարի դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանն ասաց, որ վերանորոգված դպրոցի միայն մի հատվածն է հագեցած  բնական գազով սնվող ջեռուցման համակարգով, մնացած սենյակները  ձմռանը  ջեռուցվում են փայտով տաքացվող վառարաններով:

varchapet SevqarՍեւքարի գյուղապետ Թաթուլ  Թելոյանը հայտարարեց, որ գյուղի խնդիրները իրենք ներկայացնում են մարզպետ Հովիկ Աբովյանին, ով էլ իր հերթին ներկայացնում է կառավարություն,  դրանք լուծվում են:  Վարչապետը հայտարարեց, որ իրենք Սեւքարից  հեռանում են բարձր տրամադրությամբ, քանի որ  սեւքարեցիներին տեսան բարձր տրամադրությամբ:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղում  բնակիչների հետ հանդիպումը կայացավ  դպրոցի առջեւ գտնվող հրապարակում: Կոթեցիները բարձրացրին ձմռան վառելափայտի, կոթեցի ուսանողների  ուսման վճարների  զեղչման, գյուղի խմելու ջրի  եւ այլ հարցեր: Վարչապետը խոստացավ, որ  յուրաքանչյուր ընտանիքի   անվճար կտրվի 5 խորանարդ մետր վառելափայտ  կամ  այդ նպատակով գումար կհատկացվի: Առաջիկայում կճշտվեն   կոթեցի  ուսանողների  ցուցակները, խնդիրը   ուսումնասիրելուց հետո կորոշվի՝  նրանց ուսման վարձը մասամբ, թե՞  ամբողջությամբ  փոխհատուցել: Հ. Աբրահամյանը խոստացավ  լուծել  Կոթիի  խմելու ջրի խնդիրը, առաջիկայում կորոշվի, թե ինչպես այն իրականացնել: Ադրբեջանական վերջին գնդակոծություններից եւ հրետակոծությունից  կոթեցիների կրած վնասները կհաշվարկեն, պետական բյուջեից դրանք կփոխհատուցվեն:

hovik Abrahamyany Tavushum

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930