Հայաստանի չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը Յուգրայի մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության չորրորդ տուրում հանդիպեց հնդիկ կանանց միջազգային վարպետ Միշել Կատերինայի հետ: Պարտիան Սուսաննայի համար հաջող չդասավորվեց ու որքան էլ նա ջանաց այն հասցնել ոչ-ոքի արդյունքի, չստացվեց: 52-րդ քայլում Գաբոյանը կանգնեցրեց ժամացույցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wjcc2015.fide.com-ի