ԵՎՐՈ-2016 Սերբիա-Հայաստան հանդիպումից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետխաղայաին մամուլի ասուլիսը:
Խաղի մասին
Մեկնարկեցինք լավ, ունեինք սուր պահեր, բայց կրկին պաշտպանությունում անփույթ խաղացինք: Չկարողացան եզրային պաշտպանները փակել եզրերից կատարվող թե փոխանցումները, թե վնասազերծել փոխանցումների արդյունքում ստեղծված վտանգավոր գրոհները, դրա համար էլ պարտվեցինք: Խաղում էինք դրվագներով, ինչը անթույլատրելի է: Պետք է ամբողջ 90 րոպե խաղալ, այլ ոչ թե դրվագներով, դրա համար էլ պատժվեցինք:
Խաղը չստացվեց, որովհետև ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունն է տարբեր, մեկը ավելի լավ է պատրաստ, մեկը ավելի վատ, դրա համար էլ մեկը մյուսի տեղը վազելով էլ ավելի էին հոգնում: Այդ պատճառով խաղավերջում մի քանի ֆուտբոլիստներ մկանային խնդիրներ ունեցան և դա խոսում է այն մասին, որ ֆուտբոլիստները լիովին պատրաստ չեն այդպիսի բարձր մակարդակի խաղերի:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում: