Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մարդիկ ամեն օր կրակահերթի տակ են, բայց խուճապ չկա, պատրաստ են մինչեւ վերջ պայքարել»

Սեպտեմբեր 05,2015 15:53

ԲՀԿ-ն այցելել է կրակահերթի տակ գտնվող գյուղեր

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնք կրակահերթի տակ են  ապրում, դժգոհում են ոչ թե կրակոցներից, այլ կենցաղային խնդիրներից, բարձր վարկերից, խմելու ջրի բացակայությունից ու վճարովի դասագրքերից: Այսօր այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որն այս պահին իր  կուսակցական ընկերների հետ շրջում  է սահմանամերձ գյուղերով:

Տիկին Զոհրաբյանն ասաց, որ այցելել են Ոսկեվան,Սեւքար, Բաղանիս, Կայարանավան գյուղեր ու հանդիպումներ ունեցել բնակիչների եւ գյուղապետերի հետ. «Մարդիկ իսկապես սահմանապահի հոգեբանությամբ են, ամեն օր կրակահերթի տակ են, բայց խուճապ չկա, նրանք պատրաստ են մինչեւ վերջ պայքարել»:

Պատգամավորը զարմացած էր, թե ինչպե՞ս է իշխանությունը թույլ տալիս, որ այս սահմանամերձ գյուղերի բնակիչներին բանկերը 24%-ով վարկ տան. «Մարդկանց վարկով վերցրած տները կրակոցներից վնասվել են: Կայարանավան համայնքի մի բնակիչ ցույց տվեց իր բնակարանը, որն ադրբեջանական կրակոցներից  լուրջ վնասներ էր կրել: Սահմանամերձ գյուղերի բնակիչները դժգոհում են, որ աշակերտների դասագրքերը վճարովի են: Այստեղ 160 աշակերտ կա, մի՞թե հնարավոր չէ այս աշակերտներին անվճար տրամադրել դասագրքերը: Ես խոսեցի կրթության եւ գիտության նախարար Աշոտյանի հետ, որպեսզի այս խնդրին լուծում տրվի»,-ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գյուղ կա, որն անգամ խմելու ջուր չունի, երկու ծորակ է, այն էլ կասկածելի որակի ջուր է գալիս:

bhk sahman bhk Berd nara zohrabyan sahman naira zohrabyan-papik naira zohrabyan zinatesak

«Երեխաները սթրեսի մեջ են, նկուղներից դուրս չեն գալիս: Ես հիմա պաշտոնապես դիմում եմ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ թող բժիշկների, հոգեբանների խումբ ուղարկի սահմանամերձ համայնքներ՝ օգնելու համար»,-ասաց տիկին Զոհրաբյանը: Նրա ներկայացմամբ՝ երեխաներին այդ համայնքներից հեռացրել են, Սեւքար համայնքում այցելել են այն տունը, որտեղ ադրբեջանցիների կրակոցները պատը ծակել են ու, բարեբախտաբար, երեխաները հինգ րոպե առաջ տանից դուրս եկած են եղել:

Զոհրաբյանը նաեւ վստահեցրեց, որ իրենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են գալու, որպեսզի սահմանամերձ այս համայնքների բնակիչները արտահերթ կարողանան Խնայբանկի ավանդները ստանալ:

Ինչ վերաբերում է վնասված բնակարաններին, ԲՀԿ ղեկավարը վստահեցրեց, որ այս հարցն էլ պիտի կառավարությունում բարձրացնեն:

ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում որեւէ խուճապ չկա, նրանց մարտական տրամադրությունը տեղում է, մարդիկ չեն կաշկանդվում, իսկ մեր զինված ուժերը համապատասխան պատասխան են տվել ադրբեջանական կողմին: «Իրենց մոտ քաղաքական բարդ իրավիճակներ են զարգանում, եւ այդ պատճառով էլ այսպիսի վիճակ են ստեղծում սահմանին»,-ասաց Էնֆիաջյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ ԲՀԿ-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Mard says:

    Սուսեք ԲՀԿ-ն լուրջ գործ է անում, ախր շատ լուրջ գործի են է՜՜՜ տղեքը և կինը, սուսեք չխանգարենք:

  2. Հրաչ says:

    2 օր է աբսուրդի հասնող մեկնաբանություններ եմ կարդում, որոնք քննադատում են սահման այցելելը:
    Խոսալու փոխարեն՝ գեթ մեկ անգամ ինքներդ գնացեք սահման, քաջալերեք այնտեղի մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, մի նստեք ձեր ֆեյքերի էջերում և մի կատարեք այլոց պատվերները:
    Ամոթ է…

  3. Արման says:

    Համակարգչի առաջ նստելով ցանկացած մարդ կարող է իրեն խիզախի տեղ դնել ու փորձել այլ անհատների դրական աշխատանքներին բացասական գնահատական տալ:
    Այս անիմաստ գործողությունների փոխարեն փորձեք գոնե մեկ չնչին դրական գործ կատարել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930