Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեքսոլոգ. «Ամուսնացած տղամարդը ինչո՞ւ է սիրուհի ունենում»

Սեպտեմբեր 05,2015 15:09

Հոգեբան. Հանդուրժողականությունը ամենեւին չի նշանակում ենթարկվել, հարմարվել, այլ՝ խոսել, հասկանալ

«Շատ հաճախ գեղեցիկ արարողությունից, հույզերից, էմոցիաներից  հետո, երբ  գալիս է առօրյան, լինում են խնդիրներ եւ լինում է այնպես, որ «ընտանիքը» ի չիք է դառնում եւ մնում ենք դառը իրականությունում»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

Ըստ հոգեբանի՝ ընտանիքը դա դինամիկա է, որը ունի ճգնաժամեր, անկումներ եւ վերելքներ. «Առաջին ճգնաժամը համարվում է հենց մեղրամիսը, որի ժամանակ զույգը ոչ միայն ֆիզոլոգիապես, այլեւ հոգեբանորեն հարմարվում է միմյանց, ժամանակին, տեղանքին, իսկ մեր հայ լինելը օգնում է այդ ճգնաժամը հարթ անցկացնելու համար, քանի որ նորահարսին նեցուկ լինել, աջակցել, ընդունել ընտանիքում բավականին մեր ազզգին յուրահատուկ հատկանիշ է»:

Հոգեբանը նշեց, որ ընտանիքի պահպանման համար առաջնային գործոն համարվում է հանդուրժողականությունը, որը ամենեւին չի նշանակում ենթարկվել, հարմարվել, այլ «նշանակում է խոսել հասկանալ, վերլուծել»: Հոգեբանը որպես ընտանիքի ամրության կարեւորագույն գործոններից մեկը նշեց այն, որ անթույլատրելի է, երբ կանայք իրենց տղամարդկանց ասոցացնում են երեխայի հետ եւ այդպես էլ արտահայտվում են: Նա նաեւ օրինակ բերեց նորահարսներին տատիկների կողմից տրվող խորհուրդներից մեկի կարեւորությունը, ասելով, որ առավոտյան կինը ամուսնուց ավելի շուտ պետք է արթնանա, լինի պայծառ, ժպտերես: Ըստ մասնագետի՝ սրանք կարեւոր հատկանիշներ են, որոնք պահպանում են ընտանիքը:

Իսկ մեկ այլ բանախոս, սեքսոպաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանն էլ ասաց, որ եթե կա կոնֆիկտ, այն պետք է լուծվի, պետք է իմանալ դրա պատճառը՝ սոցիալական, ֆինանսական, սեռական: Ըստ մասնագետի՝ սեռական պրոբլեմներն առաջացնում են աններդաշնակություն, ինչը անպայման պետք է շտկել. «Եթե մարդիկ սիրեն միմյանց, կարողանան հանդուրժել, կարող են ցանկացած խնդիր հարթել»:

Մարատ Զաքարյանը նորաստեղծ ընտանիքներ կազմողներին խորհուրդ տվեց, որ մինչ ամուսնանալը ստուգում անցնեն՝ հոգեկան վիճակից մինչեւ սեռական: Նա նաեւ նշեց, որ խնդիրները հավաքվում են եւ հանգեցնում են հետագա դավաճանության, ինչն էլ ի վերջո քայքայում է ընտանիքը: «Եթե կինը իրեն չպահեց նորմալ` ե՛ւ առօրյա հարաբերություններում, ե՛ւ սեռական կյանքում, ե՛ւ երեխաների դաստիարակությունում, ե՛ւ հիգիենայի հարցում, որը շատ մեծ նշանակություն ունի, տղամարդու լիբիդոն կիջնի եւ նա կամաց-կամաց կհիասթափվի կնոջից»,-նշեց մասնագետը:

Ծերունական տարիքում բաժանումները կանխելու համար բժիշկը նշեց, որ շատ կարեւոր են երեխաների մասնակցությունը՝ այցելություններ ծնողներին, ուշադրության կենտրոնում պահել, վստահել իրենց երեխաների խնամքը, որպեսզի տատիկներն ու պապիկները իրենց կարեւոր զգան եւ զբաղված լինեն ինչ որ գործով:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930