Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Սեպտեմբեր 05,2015 13:26

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության  նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական  գիտելիքները և անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ նախարարը կլուծի ոլորտի   առջև դրված խնդիրները, կիրականացնի կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները: Վարչապետը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ թիմային և նվիրված աշխատանքի շնորհիվ կլուծեն իրենց առջև դրված խնդիրները:

ՀՀ կառավարության աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930