Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բալոյանը պնդում է, որ Վարդան Պետրոսյանի հարբածությունն ընդունելու պայման ինքը չի առաջարկել

Սեպտեմբեր 05,2015 12:46

Ռուբեն Բալոյանը` Վարդան Պետրոսյանի  պատժի մասին

Այսօր փաստաբան Ռուբեն Բալոյանը «Բլից ինֆո» ակումբում ասաց, որ ապատեղեկատվություն է տարածվել, իբրեւ դերասան Վարդան Պետրոսյանը ազատության մեջ է: Բալոյանի խոսքերով՝ նման տեղեկատվությունը տուժող կողմի համար ցավալի է, ուղղակի եւ անուղղակի ազդում է նրանց վրա:

Հիշեցենք, որ լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ Վարդան Պետրոսյանն արդեն ազատության մեջ է:

Բալոյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանը պատիժը կրելու է բաց ռեժիմով, եւ սա որոշում է քրեակատարողական   հիմնարկի ղեկավարությունը, այս դեպքում՝ Վարդաշեն ՔԿՀ-ն: Մինչդեռ լրատվամիջոցներով, ինչպես ասաց Բալոյանը, տեղեկություններ են տարածել, իբր դատարանն է վճռել, որ Պետրոսյանը բաց ռեժիմով է պատիժը կրելու:

Փաստաբանը վստահեցրեց, որ ինքը միշտ էլ կողմնակից է եղել հաշտությանը, մինչդեռ, ըստ նրա, Վարդան Պետրոսյանի դատապաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, թե ինքն է մեղավոր, որ հաշտության չեն գնում: Բալոյանն ասաց, որ Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, թե Բալոյանը հաշտության գալու առաջարկ է ներկայացրել, պայմանով, որ Վարդան Պետրոսյանը հայտարարի, որ հարբած է եղել. «Նման առաջարկը ես համարում եմ անբարոյական: Դա մոտեցում չի: Սա է եղել պատճառը, որ կողմերի մեջ հաշտություն տեղի չի ունեցել: Սակայն ես կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանը փաստացի ընդունել է իր մեղքը, եւ նրա մեղքը ապացուցված է, քանի որ նրանք չեն դիմել Վերաքննիչ դատարան: Եթե հաշտության եկած լինեինք, դերասանը դեռ նախորդ ամառ կլիներ ազատության մեջ»:

Հիշեցնենք, որ  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունվարի 29-ի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանը  աշխատանքի հրավեր է ստացել թատրոններից մեկի ղեկավարի կողմից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930