«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ֆիտտիխ Հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության եւ հսկող էլեկտրոնիկայի վաճառքով, «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես հայտնի է՝ «Մուլտի Գրուպ կոնցերն» ՍՊԸ-ն պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Հայ-շվեյցարական ընկերությունը հայցը ներկայացրել է այս տարվա մայիսի 12-ին եւ դատարանից պահանջում է ԲՀԿ նախկին առաջնորդի ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 5 միլիոն դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: