Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է կիսով չափ: Սա ցույց է տալիս, թե ինչպիսի վիճակում է մեր տնտեսությունը:
Եթե անցած տարի նշված ժամանակահատվածում ներկրված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմում էր 221,6 միլիոն դոլար, ապա այս տարի այդ թիվը կազմել է 111.8 միլիոն դոլար: Վերջին 10-15 տարիների ընթացքում ավտոմեքենաների ներկրման ծավալների կտրուկ անկում արձանագրվել է միայն ճգնաժամային համարվող 2009 թվականին: Այդ տարի ներկրման ծավալների անկումը 58 տոկոս էր:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: