ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ հասանելի են օգտակար ապահովագրական պրոդուկտների նոր տեսակները, որոնցից մի քանիսը բացառիկ են շուկայում:
Ներդրվել են ապահովագրական պրոդուկտների չորս նոր տեսակներ`
ԱՊԿԱ – ապահովագրության տվյալ տեսակը ձեռք է բերվում ի լրացում հիմնական ԱՊՊԱ-ի, ընդ որում ապահովագրական հատուցումը բոլոր ուղղություններով կրկնապատկվում է` հասնելով 18 մլն. ՀՀ դրամի:
Անշարժ գույքի և ունեցվածքի ապահովագրություն- տվյալ տեսակի ապահովագրությունը թույլ է տալիս հաճախորդին ապահովագրել տարաբնույթ ռիսկերից (հրդեհ, գազի պայթյուն, ջրհեղեղ, կոտրանքով գողություն) ոչ միայն իր անշարժ գույքը, այլև ապահովագրված գույքի տարածքում գտնվող ունեցվածքը: Նշված տեսակի ապահովագրությունը ակտուալ է հատկապես այն դեպքերում, երբ բազմաբնակարանային շենքերում հարևանների տան ջրից վնաս է առաջանում:
Կարդացեք նաև
Առողջության ապահովագրություն, ինչը ենթադրում է ամբուլատոր օգնություն (գործիքային և լաբորատոր հետազոտություններ, բժիշկի խորհրդատվություն), ինչպես նաև ապահովագրություն դժբախտ դեպքերից, բժիշկի միջազգային խորհրդատվություն այլ երկրների հայտնի բժշկական կենտրոններում:
Դժբախտ դեպքերից ապահովագրություն, ինչը ենթադրում է ընդլայնված ռիսկերի ապահովագրություն, հատկապես դժբախտ դեպքերի ամենահաճախակի պատճառները` գլխուղեղի կաթված, սրտի կաթված, օնկոլոգիա և այլն:
Ապահովագրական պրոդուկտների նոր տեսակները իրենցից ներկայացնում են ապահովագրական պոլիսներ` հարմար և պահանջված պայմանների, ռիսկերի և ապահովագրավճարի ընտրությամբ, որը թույլ է տալիս հաճախորդին ընտրություն կատարել իրեն հարմար և հասկանալի միջոցով:
Հաճախորդի հարմարավետությունը կայանում է նրանում, որ ձևակերպելու համար պետք չէ գնալ ապահովագրական ընկերություն, բավական է ծառայության դիմաց վճարել բանկում և ձեռք բերել ապահովագրական պրոդուկտը:
Գույքի և առողջության ապահովագրությունը կատարվում է “Ռեսո” ապահովագրական ընկերության պրոդուկտների միջոցով, իսկ դժբախտ դեպքերի ապահովագրությունը և ԱՊԿԱ ապահովագրական պոլիսի ձեռք բերումը “Ռոսգոսստրախ Արմենիա” ապահովագրական ընկերության պրոդուկտների միջոցով:
Ծառայութունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում: Ապահովագրական պրոդուկտների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից: