Էկոնոմիկայի նախարարությունը, թեեւ այն մտահոգություններին, որ բիզնեսները համատարած փակվում են, վստահեցնում է՝ «դա նորմալ է. ե՛ւ փակվում են, ե՛ւ բացվում են», բայց ցանկացած մեկը, շրջելով մայրաքաղաքում, կնկատի, որ ավելի շատ փակվում են, քան բացվում:
Մենք եւս հանդիպեցինք շատ փակված օբյեկտների եւ չտեսանք որեւէ ցուցանակ, որտեղ գրված էր՝ բացումը շուտով: Երեկ էլ, ի պատասխան էկոնոմիկայի նախարարության այն պնդումներին, որ 13 հազար 500 բիզնես է փակվել, տնտեսագետ Գագիկ Մակարյանը փաստեց, որ փակվել է 18 հազար բիզնես:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2015
Ես հասկանում եմ, որ հեշտ չէ հայերեն իմանալը, բայց որ լրագրողներն էլ չգիտեն, ա՛յ շատ դժվար է պատկերացնելը: Մինչդեռ բուհ ընդունվելու համար չգիտեմ ինչեր են պահանջում: Ի՞նչ իմաստ ունի պահանջելը, եթե առանց դրանք իմանալու էլ կարելի է լրագրող աշխատել: Բացատրեմ: Նայեք վերնագիրը: Պետք է լինի «գրված լիներ», ոչ թե «գրված էր»: Ո՞նց չեք զգում տարբերությունը: Գուցե ինչի հետեւի՞ց եմ ընկել: Գուցե: Բայց այդ դեպքում` դուք էլ, ինչի՞ հետեւից եք ընկել:
Բայց իսկականից, մարդը ճիշտ էլ նկատել ա: Ձեր վերնագրի սխալը չե՞ք տեսնում: Բա խի՞ չեք ուղղում: