Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը չի կարող մեծ համերգով նշել Հայրիկ Մուրադյանի հոբելյանը

Սեպտեմբեր 04,2015 23:21

Տարին հոբելյանական է Հայրիկ Մուրադյանի համար. լրանում է անվանի երգիչ-բանահավաքի 110-ամյակը: Այս առթիվ հոբելյարին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվել տարվա ընթացքում:

Դրանցից մեկն էլ այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն էր կազմակերպել՝ «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Հայրիկ Մուրադյանի հարսը՝ ջութակահարուհի Նարինե Դելլալյանը Aravot.am-ի հետ զրույցում ցավով նշեց, որ Հայրիկ Մուրադյանի հոբելյանն այն մակարդակով չի նշվում, որին արժանի էր նա:

«Տարեսկզբին «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության անունից մենք նամակ ուղարկեցինք Մշակույթի նախարարություն՝ խնդրանքով, որ մեծ համերգով նշվի Հ. Մուրադյանի 110-ամյակը: Նրանք ողջունեցին գաղափարը և խոստացան քննարկել: Սակայն երբ մայիսի 3-ն էլ անցավ (Հ. Մուրադյանի ծննդյան օրը), և այդպես էլ պատասխան չստացանք, կրկին նամակ ուղարկեցինք: Այս անգամ ասացին, որ ցավում են, բայց այս տարի չեն կարող: Պատճառը բյուջեն էր»,- պատմեց Նարինե Դելլալյանը:

Այս ամենը, նրա խոսքով, մեզ բոլորիս մտածելու առիթ է տալիս. «Չէ՞ որ մենք պետք է հասկանանք՝ որն է կարևոր, որն է առաջնային: Հայրիկ Մուրադյանը մեծ դեր է ունեցել մաքուր հայի տեսակի պահպանման գործում, նրա շունչը դեռ շարունակում է մեզ հայ պահել: Եվ չանդրադառնալ նրա հոբելյանին այնպես, ինչպես պետք էր, մեղմ ասած, ճիշտ չէ»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Արժեհամակարգի հարց է: Հայրիկ Մուրադյանն ուր, այսօրվա “աստղերն ” ու “վաստակավորները” ուր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930