Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Ալթունյանի անվան համույթը՝ Բերդ քաղաքում եւ սահմանապահ զորամասում

Սեպտեմբեր 04,2015 22:30

Բերդ քաղաքի մշակույթի տանն այսօր կայացել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի ելույթը: Համերգային ծրագիրը տեւել է 70 րոպե: Այն ոգեւորությամբ է ընդունվել Բերդ քաղաքի եւ սահմանամերձ տարածաշրջանի բնակիչների կողմից:

Ինչպես հայտնեց համույթի տնօրեն Աշոտ Տիգրանյանը, այսօր համույթի կազմից մի խումբ այցելել է Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամաս եւ ելույթ ունեցել սահմանապահների համար: Ա. Տիգրանյանն ասաց, որ իրենց մշակութային այցը կատարվել է մշակույթի նախարարության ծրագրով, այն նպատակ ուներ արվեստով սատարել սահմանամերձ տարածաշրջանի բնակիչներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930