Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՀՀ բանակում ու ճան.երթևեկությունում այնքան մարդ է զոհվում-վիրավորվում,որ շուտով Հայաստանում մարդ չի մնա: ՀՀ Պաշտպանության Նախարարությունը նման դեպքերում միշտ ասում է՝ «Ադրբեջանական կողմը “ավելի շատ” կորուստներ ունի»: ՀԳ. Կեցցե ՀԱՊԿ-ը: