ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հրապարակել է 120 մմ տրամաչափի արկի լուսանկարը, որը երեկ տրամադրել է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
«Այս արկը 120 մմ տրամաչափի է, որը, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Նման լարումն անթույլատրելի է»,- գրել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն երեկ հրապարակել է շփման գծում Ադրբեջանի կողմից օգտագործված մի շարք զինատեսակների լուսանկարներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ