Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 4-ին Իջեւանում եւ Հրազդանում բացվեցին Քաղաքացիական-երիտասարդական կենտրոնների գրասենյակները: Այդ միջոցառումներին մասնակցեցին տեղի քաղաքացիական հասարակության, քաղաքային, մարզային իշխանությունների եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կենտրոնները առաջիկա 4,5 տարիներն զբաղվելու են հետեւյալ գործառույթներով.
· Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի եւ գործողությունների համար
Կարդացեք նաև
· Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումներ շահերի պաշտպանության ոլորտում
· Առողջապահական եւ կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում
· Շահերի պաշտպանության, իշխանությունների եւ հանրային միջոցների օգտագործող հաստատությունների թափանցիկության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում եւ իրականացում:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, այս կենտրոնները, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում եւ Գավառում գործող համանման կենտրոնները, ինչպես նաեւ Արտաշատում եւ Աշտարակում վերջերս բացված, իսկ Եղեգնաձորում եւ Կապանում առաջիկայում հիմնվելիք մյուս կենտրոնները ուրախությամբ կհամագործակցեն այս ոլորտներով հետաքրքրված եւ այդ ոլորտներում աշխատող հասարակական կառույցների եւ անհատների հետ:
Իջեւանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հասցեն է. ք. Իջեւան, Վալանսի փողոց 15-15/1:
Իջեւանի ՔԵ կենտրոնի համակարգողն է Արփինե Երիցյանը
(Էլ. Հասցե. [email protected] հեռ. 098 586 878; 055 586 801
Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հասցեն է. ք.Հրազդան, Հրազդան,
Կենտրոն թաղ. , Oգստոսի 23-ի փող., Բիլայնի գրասենյակի երկրորդ հարկ
Հրազդանի ՔԵ կենտրոնի համակարգողն է Նարե Հայրապետյանը
(Էլ հասցե. [email protected]; հեռ. 095 678 990