Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա Սահմանադրություն չի, սա թուղթ ու գիր է, տղամարդը դարձել է 128-րդ տեղի ինչ-որ մի պարագա». Լսումներ ԱԺ-ում

Սեպտեմբեր 04,2015 17:45

«Սահմանադրությունը չի կարող լինել մարդակենտրոն: Հիշատակում ենք ամուսնությունը՝ իբրեւ կնոջ եւ տղամարդու միություն, ոչ թե այր եւ կին, ի՞նչ արեցինք մեր տղամարդկանց, հիմա աղջիկնե՞րը գնան տղա ուզեն, ինչո՞ւ տղամարդու եւ կնոջ միություն չի հնչում, ինչո՞ւ են տեղերը փոխված: Եկեք տեղը բերենք, էլի, այսքան չի կարելի աղավաղել արժեհամակարգը: Տղամարդը դարձել է 128-րդ տեղի ինչ-որ մի պարագա»,- այսօր ԱԺ լսումների ժամանակ գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը, խոսելով Սահմանադրության նախագծի մասին՝ այսպիսի գնահատական տվեց իր ելույթում:

Նրա խոսքերով՝ տղամարդկանց գցում են՝ միասեռականերից հետո, կանանցից հետո, հիվանդներից հետո. «Է հետո՞, վաղը կռիվ է լինելու, տղամարդկանց եք ուղարկելու, այդքան մերժված, այդքան տրորված տղամարդկա՞նց»:

Նա դժգոհեց, որ Սահմանադրության մեջ չի ամրագրվում հայրենիք, սեր, արդարություն բառերը. «Սա սիրո եւ արդարության խոսք է, որ ազգի ընտրյալները հղում են ժողովրդին, բայց հիմա փորձ է արվում վերացնել այն լավը, ավանդականը, ինչը կապում է մեզ»:

Ելույթի վերջում կինը եզրակացրեց՝ սա Սահմանադրություն չի, սա թուղթ ու գիր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930