Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հիմա շատերը գնում են Սերժ Սարգսյանի հետ բազարի՝ այն  հույսով, որ 1-2 մանդատ պոկեն ապագա ԱԺ-ում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2015 17:21

ՀՀԿ-ականներն ասում են, որ նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը լծակներ են տրվում, օրինակ, ԱԺ փոխնախագահի պաշտոնը եւ զարմանում են, թե էլ ի՞նչ եք ուզում, ինչի՞ց եք դժգոհ: Այսօր լրագրողների այս հարցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Չհասկացա, այսինքն, իրենց պատկերացումներով իրենց կերակրամանից մեզ ինչ-որ փշուրներ են հա՞ հետաքրքրում: Իրենց պատկերացումը սա է՝ ընդունել այն ընդդիմությանը, որը իշխանությունից կստանա ինչ-որ փայաբաժին, բայց մեր նպատակը դա չի: Մենք ուզում ենք երկիրը վերափոխել, դարձնել երկիր, որտեղ մենաշնորհացում չկա, ազատ մրցակցություն կա: Մենք սա ենք ուզում, դրա համար մենք պիտի գանք իշխանության: Հենց որ դու սկսում ես այդ «թուլափայով» բավարարվել, դու դառնում ես ընդամենը այդ ռեժիմի մաս, դառնում ես նրա աջակից, նրա հաճախորդ, ինչ ուզում եք՝ անունը դրեք: Դու արդեն խնդիր չես դնում այս ռեժիմից ազատվելու»:

Նա ասաց, որ ավելի լավ է իրենք ձախողվեն եւ մյուս ընտրություններում ոչ էլ խորհրդարան մտնեն, բայց որպես ընդդիմություն, իրենց պարտականությունը կատարեն, քան այդ գնով գնան պառլամենտ. «Հիմա շատերը գնում են հենց այդ բազարի: Նրանք հիմա իշխանության հետ համագործակցում են՝ շատ լավ հասկանալով իշխանության նպատակները՝ հենց միայն այդ  հույսով, որ մեկ կամ երկու մանդատ պոկեն ապագա պառլամենտում: Սա է նրանց ամբողջ մոտեցումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930