Օրերս Լիպեցկի երկաթգծում սարսափելի պատահար է տեղի ունեցել: Հայաստանի քաղաքացի մի տղամարդ, չհասցնելով ցատկել գնացքի վագոնի մեջ, ընկել է երկաթգծերի վրա: Այդ պահին տեղից շարժվող գնացքը կտրել է տղամարդու ոտքը: «Московский Комсомолец»-ի փոխանցմամբ՝ 47-ամյա տղամարդու կյանքը հաջողվել է փրկել:
Հաղորդվում է, որ հայ տղամարդն այդ գնացքի տոմս չի ունեցել եւ ցանկացել է անվճար երթեւեկել մինչեւ ծովը: Այդ պատճառով նա սպասել է մինչեւ գնացքը շարժվի տեղից եւ փորձել է ցատկել վագոնի մեջ: Դժբախտ պատահականությամբ նրա ձեռքերը սայթաքել են, չի կարողացել բռնված մնալ վագոնից եւ ընկել է գնացքի տակ:
Գնացքի հեռանալուց հետո տղամարդուն գտել են պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Դոնի Ռոստով կամ Նովոռոսիսկ գալու փոխարեն, հայ տղամարդը հայտնվել է Լիպեցկի հիվանդանոցում: Գնացքը հայտնաբերել են Վորոնեժում: Քննությունը շարունակվում է:
Սակայն այս պահին քննիչները որպես հիմնական վարկած են նախընտրել դժբախտ պատահարը: Դեռ չի հաջողվել պարզել ուղեկցողների եւ վարորդների մեղքը: Տեղի ունեցածի մասին նրանք իմացել են իրավապահներից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ