Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը բացատրում է, թե ինչու լսումներում չկա սուր քննադատություն

Սեպտեմբեր 04,2015 16:45

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունների շուրջ խորհրդարանական լսումներին իշխանությունները բերել են իրենց հետ համագործակցող ՀԿ-ների, դրա համար էլ սուր քննադատողներ չկան եւ «ոչ»-ի ճակատը չի երեւում: Խոսք են տալիս այն մարդկանց, որոնք մտնում են բովանդակային քննարկման մեջ. «Ինչ է, դժվա՞ր է Հովիկ Սահակյանին կազմակերպել այդ պրոցեսը, ո՞վ է ստուգում, թե ում են հրավիրել, ում են խոսք տալիս: Դրանով պետք չի խաբվել: Փառք Աստծո, այս իշխանությունը այսպես կոչված գոնգոներ շատ ունի: Դրանք կառավարության կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներն են: Այդպիսի գոնգոներ այնքա՜ն ունի, պետք լինի՝ 200-300 գոնգոներ կբերեն, Կարեն Ավագյանի ֆոնդից այնքան են փող ստանում, նախագահական աշխատակազմի պահուստային ֆոնդից են ստանում: Բոլորն էլ կգան: Նրանց սազանդարներով խաբվել պետք չի: Կա հասարակության կողմից մերժում այս ամբողջ գործընթացի»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ՀԱԿ-ի վարքագծում փոփոխություն կա՞, որի համար ՀՀԿ-ն շնորհակալություն հայտնեց ձեզ՝ նա վստահեցրեց, որ՝ ոչ. «Ինքը փորձում էր այդպես մատուցել հասարակությանը, որ մենք եկել ենք բովանդակային քննարկման: Ես Հովիկ Սահակյանին եւ Շարմազանովին, որոնք նման երազախաբությամբ են զբաղվել, նորից բացատրում եմ, որ շատ պարզ է, թե ինչ է նշանակում բովանդակային քննարկում: Դա նշանակում է առաջարկություն անել, վիճել այս կամ այն դրույթի հետ, մենք նման բան անո՞ւմ ենք, չենք անում: Եթե անգամ մենք անդրադառնում ենք այդ դրույթներին, մենք անում ենք մենակ մեկ նպատակով, որ ոչ թե մերկապարանոց լինեն  մեր պնդումները, որ իրենք փորձում են Սերժ Սարգսյանի վերարտադրությամբ զբաղվել, այլ ապացուցել հենց իրենց դրույթներով, թե ինչպիսի ազդեցություն դրանք կունենան ՀՀ քաղաքական կյանքի վրա: Մենք իրենց ուզած բովանդակային քննարկման մեջ չենք մտնում, չենք զբաղվում Սահմանադրությունը բարելավելով, մերժում ենք այն»:

Նա վստահեցրեց, որ Սահմանադրական այս հեղաշրջման դեմ դիմադրության շարժում են ստեղծում:

Անդրադառնալով նախկին եռյակի դիրքորոշմանը՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենց թիրախը իշխանությունն է, «իսկ թե ով ինչ է ասելու, միանալու է իշխանության հաճախորդների շարքին, թե  օգնելու է ոչ-ի դիմադրությանը, դա ամեն մի քաղաքական ուժի որոշելիքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930