Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է մահվան ելքով վթարի գործով նախաքննությունը

Սեպտեմբեր 04,2015 16:26

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության  նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի բաժնի Մեղրիի բաժանմունքի մաքսային տեսուչ Արթուր Ղազարյանը 2015թ. մարտի 13-ին` ժամը 00:10-ի սահմաններում, ընկերոջ որդու ծննդյան արարողության ավարտից հետո, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր անձնական օգտագործման «Մերսեդես G500»  մակնիշի ավտոմեքենայով ուղևորներ` Ռազմիկ Ա.-ի, Ստյոպա Ն.-ի և Սերոբ Ն.-ի հետ միասին ընթացել է դեպի Երևան:

Մեքենան վարելով 50-60կմ/ժ արագությամբ` վարորդ Արթուր Ղազարյանը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի ընթացքի արագությունը երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 20 կմ/ժ արագությանը հավասարեցնելու համար: Ա. Ղազարյանը  հնարավորություն ունենալով հայտնաբերել ճանապարհի տվյալ հատվածում կայանված  էքսկավատորը, միջոցներ չի ձեռնարկել մեքենան կանգնեցնելու կամ էքսկավատորը շրջանցելու ուղղությամբ, և իր վարած «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է էքսկավատորին, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է մեքենայի ուղևոր Սերոբ Ն.-ի մահը, իսկ Ստյոպա Ն.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառել միջին ծանրության վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը և այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930