Հայաստանում «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում խաղարկվել է սցենար, ըստ որի` երկրում կապի եւ տեղակատվական համակարգի ղեկավարման որոշ գործառույթներ արդեն փոխանցվել են ՀՀ զինված ուժերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեղեկատվություն հաղորդեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ վարչական համալիրում զորավարժությունը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանը:
«Զորավարժության շրջանակում խաղարկվող սցենարի համաձայն` Ազգային պատկերասրահիցու Մատենադարանից արդեն արժեքավոր գործերը տարհանվել են եւ գտնվում են ապահովվայրերում, Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոնում 100 եւ Արտաշատի հիվանդանոցում 50մահճակալ է տեղադրվել՝ պայմանական վիրավորներին ընդունելու համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Երեկոյան Հանրապետության հրապարակը կհայտնվի իրադարձությունների կիզակետում. կձեւավորվի մոտ 30 ավտոբուսներից կազմված շարասյուն՝ բնակիչների պայմանական տարհանումը կազմակերպելու նպատակով: Իսկ Ավան վարչական շրջանում կխաղարկվի պայմանական պարետային ժամ ՝ գիշերը 2-ից մինչև առավոտյան 7-ը: