Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են քան սփյուռքը. repairfuture.net

Սեպտեմբեր 04,2015 16:18

«Յու Էս Էյ Արմենիան Լայֆ»  (USA Armenian Life) պարբերականի կայքում հրապարակված այս հոդվածում Աբո Չափարյանը հայտնում է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը շատ ավելի ժողովրդավարական են քան Սփյուռքը, քանի որ վերջինս չունի համընդհանուր ընտրական ժողովրդավարական համակարգ: Նա քննադատում է այն փաստը, որ քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների առաջնորդները ինքնակոչ կերպով իրենց հռչակում են «համայնքի ներկայացուցիչներ», չնայած որ այդ կազմակերպությունների անդամների ընդհանուր թիվը չի գերազանցում ողջ սփյուռքահայության 5 տոկոսը:  Հեղինակն ընդգծում է նաեւ, որ «միլլեթների» համակարգը (Օսմանյան կայսրության հայ հպատակների կրոնական կազմակերպություն) դեռ գոյատեւում է Սփյուռքի հայկական կազմակերպություններում: Աբո Չափարյանն արձանագրում է սփյուռքյան կազմակերպությունների շարքերի նոսրացումն ու ծերացումը եւ նկատում, որ այն չի կարողանում վերականգնվել ու նորանալ:  Նա Սփյուռքին վերաստեղծվելու կոչ է անում, որը  կարելի է իրականացնել համասփյուռքյան մակարդակով ժողովրդավարական մի կառույցի կազմավորման միջոցով:

Եթե Ձեզ հետաքրքրում է՝ արդյոք Հայաստան և Արցախ երկվորյակ հանրապետությունները ավելի ժողովրդավարակա՞ն են քան սփյուռքը, ապա կարճ և բարձրաձայն կպատասխանեմ «այո՛»:

Ինչպես ճակատագրի հեգնանքով արևմտյան ժողովրդավարական պետություններում ապրող մեզանից շատերը գիտեն` սփյուռքում ժողովրդավարություն գոյություն չունի:

Չնայած նրան, որ ժողովրդավարությունը Հայաստանում լիարժեք չի գործում և ինչ – որ չափով կոռումպացված է, ժողովրդավարությունը սփյուռքում փաստորեն բացակայում է: Քանդված ժողովրդավարական համակարգը, ինչպես Հայաստանի դեպքում, կարելի է ֆիքսել, մինչդեռ սփյուռքում ժողովրդավարական համակարգ ընդհանրապես գոյություն չունի:

Սփյուռքահայերի միայն 5 տոկոսն է, որ անդամակցում է կրոնական, քաղաքացիական և քաղաքական կազմակերպությունների, մինչդեռ մի ամբողջ 95%-ը ոչ մի կազմակերպության անդամ չի հանդիսանում:

Հիմնական խնդիրը. չնայած այն փաստի, որ ներկայացուցչության համար բացակայում է հանրային մանդատը, շատ կազմակերպությունների առաջնորդներ սխալմամբ ներկայանում են որպես «համայնքի ղեկավարներ»: Անհիշելի ժամանակներից ի վեր չի եղել և ներկայումս չկա որևէ ընտրական համակարգ, որի միջոցով քվեարկում են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց օգտին, ինչպես «մեկ անձ, մեկ ձայն» սկզբունքի հիման վրա համընդհանուր ընտրական իրավունքով ընտրված ներկայացուցիչները:

Ինչպե՞ս կարող էր պատահել, որ հայկական քաղաքացիական հասարակությունում, որը սոցիալապես և տնտեսապես զարգացած է, բացակայում են սփյուռքի համայնքների քաղաքացիական կյանքը համակարգող հիմնարար ժողովրդավարական գործընթացները:

Պատասխանը պարզ է նրանց համար, ովքեր քաջատեղյակ են կրոնական և համայնքային բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներքին խոհանոցին. սփյուռքի հասարակական, մշակութային, քաղաքական ինչպես նաև կրոնական  կազմակերպությունները առանձին-առանձին  ունեն հիմնականում անգործունակ համակարգեր, որոնք արտաքուստ կարծես ժողովրդավարական լինեն, սակայն իրականում նրանցից շատերը չեն խթանում  ժողովրդավարական գործընթացները իրենց շարքերում:

Նյութի մանրամասները կարդացեք repairfuture.net-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930